National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.03.2022
Քննարկվել է «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի վավերացման հարցը
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Հակոբյանի նախագահությամբ մարտի 16-ին հրավիրած նիստում քննարկել է Կառավարության ներկայացրած ««Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Եվրոպական համաձայնագիրը ստորագրվել է 1957թ. սեպտեմբերի 30-ին եւ ուժի մեջ է մտել 1968թ. հուլիսի 29-ից:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ համաձայնագրի նպատակն է բարձրացնել վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների անվտանգության մակարդակը` սահմանելով վտանգավոր նյութերի դասակարգման եւ պիտակավորման միասնական համակարգեր, ներդաշնակեցնելու այդ նյութերի փաթեթավորման, պիտակավորման եւ դրանց փոխադրման պահանջները, կանխելու վտանգավոր բեռների փոխադրումների ընթացքում մարդկանց կյանքին եւ առողջությանը, ինչպես նաեւ շրջակա միջավայրին վնաս հասցնելը: Համաձայնագրով սահմանված են պահանջներ վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների, սարքավորումների կառուցվածքի եւ շահագործման վերաբերյալ:

Նշվել է նաեւ, որ համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա օրենսդրորեն կանոնակարգելու եւ վերահսկելու ՀՀ տարածքում վտանգավոր բեռներ փոխադրելու գործընթացը, սահմանելու համաձայնագրի պահանջներին համապատասխան փոխադրման օրենսդրական կարգավորումներ, ապահովելու միջպետական համագործակցությունը:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am